Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Քլինթոնը ԱՄՆ հայ համայնքի համար անվիճարկելի թեկնածու է. Forbes

ԱՄՆ նախագահի թեկնածուները կձգտեն հասնել աջակցության առաջատար էթնիկ համայնքներից, որոնք ունեն լուրջ ընտրական և ֆինանսական ռեսուրսներ։ Այդ ճակատում հիմնական պայքարը կծավալվի իռլանդական, հրեական և հայկական համայնքների համար։ Այս մասին գրում է Forbes-ը։

Նախագահական մրցապայքարի «սուպերեզրափակչի» մեկնարկին 5 ամսից քիչ ժամանակ է մնացել։ Փրայմերիզը դեռևս ավարտված չէ, սակայն ֆավորիտների անուններն արդեն հայտնի են՝ հանրապետական Դոնալդ Թրամփ և դեմոկրատ Հիլարի Քլինթոն։ Կուսակցական համագումարների ժամանակ առաջադրման դեպքում Թրամփն ու Քլինթոնը նոյեմբեին կպայքարեն Սպիտակ տան 45-րդ առաջնորդի աթոռի համար։

Համընդհանուր ընտրություններում կարևորագույն գործոններից մեկը կդառնա էթնո-լոբբիստական բաղադրիչը։ Վերոնշյալ էթնիկ խմբերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում առանցքային նահանգներում կոմպակտ կենտրոնացվածության և ինստիտուցիոնալ կազմակերպվածության բարձր մակարդակի պատճառով։

Ամերիկահայերն ավանդաբար սատարում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին: Դա պայմանավորված է պատմական հիշողությամբ և ԱՄՆ-ում առաջին հայկական համայնքների ձևավորման առանձնահատկություններով: Ամերիկահայ կազմակերպությունների առաջնորդները միշտ սերտ կապեր են ունեցել բարձրաստիճան դեմոկրատների հետ Կոնգրեսում և Սպիտակ տանը:

Ամերիկահայերը լավ են հիշում, որ հենց դեմոկրատ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմն է ընդունել «Մերձավորարևելյան օգնության» մասին օրենքը, որի շնորհիվ բազում հայեր կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն ստացան: Միայն 2012-ին առաջատար հայամետ կազմակերպությունները հայտարարեցին, որ չեն սատարելու դեմոկրատ Բարաք Օբամային վերընտրվելու ժամանակ, քանի որ նա դրժեց իր նախընտրական խոստումն ու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ամերիկահայերը դադարել են վստահել դեմոկրատներին:

Հիլարի Քլինթոնը 10 տարի շարունակ սատարել է հայ համայնքի ձգտումներին Ցեղասպանության մասին օրենքի ընդունման, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցերում: Նա հետևողականորեն կողմ է հանդես եկել Սենատում բազմաթիվ հայամետ բանաձևերին` հանդես գալով նաև որպես համահովանավոր: Նա մասնակցել է նաև հայ համայնքի համաժողովներին ու համագումարներին: Սակայն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Կոնգրեսում լսումների ժամանակ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից: Սակայն, ի տարբերություն Օբամայի, նա դեռ լիովին չի սպառել համայնքի վստահության պաշարը:

Ակնհայտ է, որ Քլինթոնը կօգտագործի Ցեղասպանության հարցը նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ Կալիֆորնիայում, որտեղ հայկական լոբբին լուրջ քաղաքական և տնտեսական կշիռ ունի: Թրամփի և Քլինթոնի միջև ընտրության դեպքում, պրագմատիկ մոտեցմամբ, համայնքը կսատարի Հիլարի Քլինթոնին: Ամերիկահայերը հասկանում են, որ նա միակ թեկնածուն է, որը հայ համայնքի հետ աշխատելու մեծ փորձ ունի, ի տարբերություն Թրամփի՝ ծանոթ է նաև ԼՂ հակամարտության նրբություններին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ամենաազդեցիկ հայազգի քաղաքական գործիչները` Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, կոնգրեսականներ Սթիվ Դերունյանն ու Չարլզ Փաշայանը, Հանրապետական կուսակցության անդամներ են եղել: Ավելին՝ հենց հանրապետական նախագահների հետ են կապված հայկական լոբբիի ամենալուրջ նվաճումները: Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ միակ նախագահն է, որն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը` նկարագրելով 1915-1923 թթ. իրադարձությունները: Ջորջ Բուշ ավագի օրոք հայ լոբբիստները կարողացան հասնել խոշոր անհատույց աջակցության Հայաստանի և Ղարաբաղի համար:

Ակնհայտ է, որ հանրապետականները լուրջ ավանդ ունեն ԱՄՆ-ում հայկական լոբբիի ձևավորման ու զարգացման գործում: Սակայն այսօրվա հանրապետականները ոչ մի շփում չեն ունեցել հայամետ շահերը ներկայացնող խմբերի հետ, ինչը նույնպես Քլինթոնին դարձնում է անվիճարկելի թեկնածու։

Իռլանդական լոբբին մշտապես խաղացել է առանքային դերերից մեկը ԱՄՆ ընտրական գործընթացում։ Նախ՝ ԱՄՆ-ում բնակվում է մոտ 35 մլն իռլանդացի, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 11 տոկոսը։ Երկրորդ՝ իռլանդացիները ամերիկյան կաթոլիկ ընտրազանգվածի խոսափողն են ԱՄՆ պատմության մեջ միակ կաթոլիկ նախագահը եղել է իռլանդացի Ջոն Քենեդին։ Երրորդ՝ ամերիկացի իռլանդացիների համակրանքից է հիմնականում կախված քվեարկության ելքը Մասաչուսեթս, Մոնտանա, Նյու Հեմփշիր, Դելավեր և Ռոդ Այլենդ նահանգներում։

Ավանդաբար, իռլանդական համայնքներն աջակցում են դեմոկրատական կուսակցությանը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին գործոնը կապված է այն բանի հետ, որ հենց դեմոկրտաներն են պաշտպանել ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Երկրորդ գործոնն ուղղակի առնչություն ունի առավել ազդեցիկ իռլանդական՝ Քենեդիների կլանին, որն էական ազդեցություն է ունեցել Դեմոկրատական կուսակցության զարգացման գործում։ Հատկանշական է, որ նախագահ Ջոն Քենեդու անհատականությունն ու օրինակը կարևոր դեր են խաղացել շատ հայտնի ամերիկացի-իռլանդացի քաղաքական գործիչների կյանքում, որոնց թվում են ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Ջոն Քերին։

Ընթացիկ ընտրություններում պրոիռլանդական կազմակերպությունները նախապատվությունը կտան Հիլարի Քլինթոնին։ Սակայն կարևոր է նշել, որ նման ընտրությունը բացատրվում է այլընտրանքի բացակայությամբ՝ ի դեմս մրցապայքարին մասնակցելուց Ջո Բայդենի հրաժարվելու։

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ի իռլանդացիները ոչ միանշանակ վերաբերմոնք ունեն Քլինթոնների ընտանիքի հանդեպ։ Իր ժամանակ Բիլ Քլինթոնն ակտիվորեն խաղարկել է իր իռլանդական ծագման գործոնը՝ ձգտելով ստանալ կաթոլիկների ձայները։ Սակայն լինելով նախագահ՝ նա պասիվ քաղաքականություն է վարել օլստերյան հարցի (էթնո-քաղաքական հակմարտություն Հյուսիսային Իռլանդիայում, որն առաջացել է տարածաշրրջանի կարգավիճակի վերաբերյալ կենտրոնական բրիտանական իշխանությունների և տեղի հանրապետական ազգային կազմակերպությունների միջև վեճից) լուծման շրջանակում։ Զարմանալի չէ, որ 2008 թվականի ընտրարշավի ժամանակ Քենեդիների կլանը չաջակցեց Հիլարի Քլինթոնին՝ նախապատվություն տալով Բարաք Օբամային։ Ավելին՝ կլանի այն ժամանակվա ղեկավար, սենատոր Էդվարդ Քենեդին և նրանց ընտանիքին մոտ Ջոն Քերին չեն տեսել նրա մեջ նախագահության համար լուրջ ներուժ։

Այսօր իրավիճակը փոխվել է. Էդվարդի մահը առաջին հորիզոնական է մղել Քերոլայն Քենեդուն, որի համակրանքն ուղղվում է դեպի Քլինթոն։Նրա թեկնածությանն աջակցում է նաև իռլանդական համայնքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը՝ազդեցիկ փաստաբան Ջոն Ֆիզպատրիկը։ Հաջակցություն Քլինթոնի բարեգործական նախաճաշի ժամանակ Ֆիզպատրիկը հայտարարել էր, որ Հիլարիի նախագահությունը բխում է ԱՄՆ-ի իռլանդացիների և Իռլանդիայի շահերից։ Ավելին՝ «Իռլանդական Ամերիկա» ազդեցիկ պարբերականը Բիլ և Հիլարի Քլինթոններին ներառել է փառքի պատվո սրահում։

Այսպիսով՝ ունենալով առաջատար ամերիկա-իռլանդական ընտանիքների ու կազմակերպությունների աջակցությունը՝ Հիլարին առավելություն է ստանում մի շարք առանցքային նահանգներում։

Ինչ վերաբերում է հրեական համայնքին՝ ապա նրա համար Թրամփը հակասական կերպար է։ Հրեաներին վախեցնում է նրա ծայրահեղական տրամադրվածությունը փոքրամասնությունների հանդեպ, մյուս կողմից` նա հրապարակավ սատարում է Իսրայելին: Սակայն իսրայելամետ խմբերի առաջնորդները հեշտությամբ չեն հավատում խոսքերին, առավել ևս այն դեպքում, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը պետք է վճարի տրամադրվող ԱՄՆ սպառազինության ու տեխնոլոգիաների համար:

Հրեաներին մտահոգում է նաև այն, թե ինչ հեշտությամբ է Թրամփն առաջարկում հրաժարվել դաշնակցային հարաբերություններից մի շարք այլ երկրների հետ: Պարբերականը նշում է, որ այս դեպքում ևս հրեական լոբբին հավանաբար կսատարի դեմոկրատ թեկնածուին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում