Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արդարադատության նախարարությունն ուղղումներ է պատրաստել Քրեական օրենսգրքում, որոնք նախատեսում են ընտրատեղամասերում ծեծկռտուքի համար պատժաչափի խստացում:
Այդ մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին: Վերջինիս համապատասխան առաջադրանքը տվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ինչը տեղի էր ունեցել մայիսի 22-ին ՏԻՄ միջանկյալ ընտրությունների ժամանակ Կորցխելի գյուղում ընտրատեղամասում գրանցված միջադեպից հետո:
Ծուլուկիանին հայտարարել է, որ Վրաստանի ՔՕ-ում կհավելվի նոր հոդված, որը քրեորեն պատժելի կդարձնի ընտրական կամպանիայի, ընտրությունների ժամանակ ընտրատարածքում կամ էլ քարոզչության տեղում ու հարակից տարածքներում բռնություններ գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու համար:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է նշված տարածքներում խմբային ծեծկռտուքի համար պատժել 4 տարվա ազատազրկմամբ: Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի մայիսի 27-ին կայանալիք կառավարության նիստում: