Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Հանդիպման ժամանակ Խամենեին հայտարարել է, որ Իրանը լուրջ պայքար է մղում ահաբեկչական խմբերի դեմ: «Իսլամական հանրապետությունն օգտագործելու է բոլոր միջոցները՝ պայքարելու համար այդ երևույթի դեմ:
Մուսուլմանական երկրները պետք է պայքարեն ահաբեկչության դեմ: Դժբախտաբար, ահաբեկչական գործունեությունը սխալմամբ կապում են իսլամի հետ:
Այն մուսուլմանական երկրները, որոնք ԱՄՆ և արևմտյան քաղաքականության կողմնակիցներ են, չունեն ահաբեկչության դեմ պայքարելու իրական ու լուրջ մտադրություններ»,- ասել է նա:
Մոդին աջակցել է ահաբեկչության դեմ պայքարի մասին Ալի Խամենեիի հնչեցրած կոչին: Նա ընդգծել է, որ երկու երկրները, որոնք լրջորեն են մտադրված ահաբեկչության դեմ պայքարում, պետք է համախմբվեն: