Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Առաջին կանգառը Գյումրու Օյունջյան վարժարանում էր, որտեղ նա հանդիպում է ունեցել մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կրթական համակարգի սպասվող փոփոխությունների, առկա խնդիրների և, ընդհանրապես, ոլորտի վերաբերյալ տարաբնույթ հարցերով նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա ընդգծել է, որ կրթության ոլորտի կառուցվածքի առումով անցած տարիների ընթացքում բավականին լուրջ հենք է ստեղծվել, և այժմ ժամանակն է քայլ կատարել դեպի երկրորդ փուլ և կրթության նոր կառուցվածքն ապահովել ժամանակակից պահանջներին համապատասխան բովանդակությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Տարիներ առաջ կրթական բարեփոխուﬓերը սկսեցինք «Որակ և համապատասխանություն» կարգախոսով ու սկսեցինք խորհրդային կրթակարգը համապատասխանեցնել նոր կրթական չափանիշներին: Այս տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին. խոսքը վերաբերում է 12- ամյա կրթակարգին, բուհական եռաստիճան համակարգին, նախադպրոցական, ﬕջին մասնագիտական կրթության ոլորտներին: Այդ փոփոխությունների ընթացքում, բնականաբար, տեղի ունեցավ որոշակի որակական անկում, և շատ կարևոր է, որ կարողանանք ձևաչափը որակական առումով փոփոխել, ընդ որում` փոփոխությունները պետք է սկսել հենց հանրակրթությունից»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է, որ արդեն մշակվել և կառավարություն է ներկայացվել 2017-2027 թվականների կրթության զարգացման տասնամյա ծրագիրը: «Այս ծրագրում փորձել ենք տալ կրթության տեսլականը, այսինքն՝ ինքնանպատակ չէ կրթված մարդու ձևավորումը, ինքնանպատակ չէ կրթություն ստանալը, քանի որ կրթված մարդ ունենալն ընդամենը միջոց է` պետական, ազգային նպատակներին հասնելու համար: Բազմիցս ասել եմ և Գյումրիում ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. կրթությունը միջոց է ինչ-որ նպատակ իրականացնելու համար: Աշխարհում չկա միջազգային կրթություն, կան միջազգային քաղաքակրթական նորմե ր, միջազգային չափանիշներ, կան ընդհանուր սկզբունքներ, բայց կրթությունը տվյալ ազգինն է: Կա անգլիական կրթություն, կա ռուսական, կա գերմանական, ֆրանսիական, մենք պարտավոր ենք ձևավորել մեր ազգայինը: Մենք պետք է կարողանանք կրթված մարդուց բացի նաև դաստիարակված քաղաքացի ձևավորել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթված, գիտելիքներով հարուստ քաղաքացի ձևավորելուն զուգընթաց անհրաժեշտ է ապահովել հայի տեսակին համապատասխան դաստիարակություն:

Կարևորելով կրթության համակարգի շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ու շարունակականության ապահովումը՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է յուրաքանչյուր օղակի իր տեսլականը:Նա նշել է, որ տարրական դպրոցից դեպի հիմնական դպրոց անցումը ևս շատ կտրուկ է: «Տարրական դպրոցի ազատությունից հետո երեխան 5-րդ դասարանում, երբ ձևավորվում են նրա ֆիզիոլագիական որոշակի կարողություններ, միանգամից ընկնում է լուրջ ծանրաբեռնվածության տակ: Մեր հարևան Վրաստանում, օրինակ, տարրական դպրոցը ներառում է մինչև 6-րդ դասարանը:Ազատությունից դեպի պատասխանատվութ յուն. այս անցումը պետք է արվի համընթաց՝ առանց ֆիզիկական կարողություններին վնասելու»,-ասել է Մկրտչյանը:

Կրթության և գիտության նախարարն անդրադարձել է նաև ավագ դպրոցների խնդրին՝ տեղեկացնելով այս խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին, մասնավորապես, նա խոսել է 12-րդ դասարանի «բեռնաթափման»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին: «Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձևավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնա կան հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: Կարելի է նաև որոշ դեպքերում բարձրագույն ուսումնական համակարգի 4 տարիները դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ եկող ուսումնական տարում արդեն ավագ դպրոցները կզգան որոշակի փոփոխությունների արդյունքները: Նա շեշտել է, որ մագիստրատուրան ևս ավագ դպրոցի օրինակով մեր երկրում կայացած չէ. այս ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում:

Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի հրապարակային քննարկումը: Նա նշել է, որ այս ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այն մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: «Դրական ﬕավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել ﬕասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշել է նախարար Մկրտչյանը:

Կրթության նախարարը խոսել է նաև ազգային կրթակարգի վերականգնման անհրաժեշտության մասին, որը որոշիչ դեր պետք է ունենա կրթության համակարգի համար: Ըստ նախարարի` ի թիվս այլ հարցերի, ազգային կրթակարգում պետք է ամրագրվեն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող առարկաները: Հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրենների հարցերն ու առաջարկները հիմնականոմ վերաբերել են տնօրենների հավաստագրմանը, բնագիտական առարկաների դասաժաﬔրի ավելացմանը, դպրոցների ֆինանսավորման խնդիրներին:

Օրվա երկրորդ կեսին Լևոն Մկրտչյանը հյուրընկալվել է «Պրոգրես» համալսարանում, ծանոթացել համալսարանի ուսումնական գործընթացին, ներկա գտնվել Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում