Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել կաշառակերության ու «պաբոռների» դեմ պայքարով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

– Պարոն Ջհանգիրյան, վարչապետը մի քանի օր առաջ հայտարարեց կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին, և երեք շաբաթ ժամանակ է տվել՝ գտնելու, հայտնաբերելու, թե ովքեր են մենաշնորհել տնտեսությունը: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

– Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությանը ավելացնելու ոչինչ չունեմ: Մենք մի շարք նախաձեռնություններ ենք այդ ուղղությամբ ուղարկել, հարցապնդումներ ենք արել և այլն:

– Այնուամենայնիվ, կառավարության նիստին պարզ դարձավ, որ 797 ծառայողական մեքենաներ են կրճատվելու, սրանք կոռուպցիայի դեմ պայքարի հետ ի՞նչ աղերս ունեն:

– Լավ է, վատ բան չէ, եթե կրճատվելու են ծառայողական մեքենաները, բայց այնպես չստացվի, որ կարևոր տեղերում կրճատեն, իսկ անկարևորում՝ թողնեն: Դա շատ կարևոր է, որովհետև պետական պաշտոնյան, հատուկ ծառայություն իրականացնողը, զիծառայողը և այլն, նաև տրանսպորտի անհրաժեշտություն է ունենում, որպեսզի օպերատիվ խնդիրներ լուծի: Դա վերաբերում է քննչական ծառայությանը, հետախուզական ծառայություններին, հնարավոր չէ առանց տրանսպորտի: Ավելին՝ կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններում, ըստ էության, տրանսպորտային ծախսերը շատ քիչ են իրականում: Եթե մենք ուզում ենք, որ այդ մարմիններն անկախ գործեն, կապված չլինեն բենզինի, անվադողի հազար ու մի այլևայլ խնդիրների հետ, մենք պետք է լիարժեք ապահովենք նրանց այդ տրանսպորտային միջոցներով և տրանսպորտային ծախսերով, գուցե տրանսպորտային միջոցները քիչ չեն, բայց տրանսպորտային ծախսերը, իմ հաշվարկներով, քիչ են, հատկապես հատուկ ծառայություն իրականացնողների համար: Դրա համար չեմ կարող ասել, թե այդ որտեղ են կրճատվում, որ մարմնում քանի մեքենա է կրճատվում և այլն, իհարկե, եթե կան ավելորդ մեքենաներ, որոնք առավոտից երեկո պաշտոնյաների ընտանիքի անդամներին են ծառայում, անխոս, պետք է կրճատվեն:

– Պարոն Ջհանգիրյան, այս 797 ծառայողական մեքենաների կրճատումից հետո տարբեր ոլորտներում տարբեր գերատեսչությունների ղեկավարներ նշեցին յուրաքանչյուրը 100 մեքենայի կրճատման մասին և այլն, ստացվում է, որ մենք իսկապես անարդյունավետ կառավարման փաստի հետ գործ ունենք այս պահին, սա նշանակում է, որ իշխանությունն ինքն էլ է…

– Ուզում եմ հիշեցնել Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները և տարեկան զեկույցները, 4 տարի է ուզում ենք հասկանալ՝ այդ ուսումնասիրությունների արդյունքներով ինչ մեծության գումար է վատնվում, հափշտակվում, անարդյունավետ ծախսվում կամ յուրացվում: Այդ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերած խախտումների ինչ մեծության գումար է վերականգնվում: Հաջորդը՝ չվերականգնված խնդիրները, փաստերը եթե ուղարկվում են իրավապահ մարմիններին, ապա այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունենում, քանի՞ մարդ է պատասխանատվության ենթարկվում, որպեսզի մենք ասենք՝ այս ծախսը արդյունավետ է կամ արդյունավետ չէ, մենք որևէ վիճակագրական հիմքի վրա պիտի դնենք, մի ստանդարտ պիտի ստեղծենք, որ այդ ստանդարտով կարողանանք առաջ շարժվել, 4 տարի մենք այդպես էլ չենք կարողանում որևէ հստակ, թվային տվյալի տիրապետել:

– Իսկ ի՞նչ եք կարծում, իշխանությունը քաղաքական կամք կարո՞ղ է դրսևորել, թե՞ սա ուղղակի նախընտրական իմիտացիա է, այսինքն՝ նախընտրական պայքարի…

– Դուք պետք է իշխանությանը հարցնեք:

– Իբրև ընդդիմադիր գործիչ Ձեր…

– Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար պետական բոլոր կառույցները կան՝ թե՛ օպերատիվ հետախուզական, թե՛ քննչական, թե՛ դատախազական, թե՛ դատական, և ամեն մի գերատեսչություն պարտավոր է իր ներսում, իր կառավարման ոլորտում պայքարել կոռուպցիայի դեմ: Հատուկ հանձնաժողով ստեղծել, պլաններ մշակել, չգիտեմ… բա էդ դեպքում ի՞նչ են անում դատախազությունը, ոստիկանությունը, անվտանգությունը, հարկային, մաքսային մարմինները: Հետո այդ հանձնաժողովը ի՞նչ լիազորություն ունի, ի՞նչ սահմանադրական մարմին է. դա խորհրդակցական մարմին է, խորհրդակցական մարմինը կարող է կոռուպցիայի դեմ պայքարե՞լ: Մենք պետական մարմիններ ունենք, և կոռուպցիայի դեմ պայքարը պետք է առաջինը սկսել կաշառակերության և, այսպես ասած, «պաբոռների» դեմ պայքարից:

– Պարոն Ջհանգիրյան, որտե՞ղ է թաքնված կոռուպցիան, որտեղի՞ց պետք է սկսել կոռուպցիայի դեմ պայքարը: Պարոն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ դա պայմանավորված է նաև նրանով, որ քաղծառայողների, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ցածր աշխատավարձ են ստանում:

– Կոռուպցիան չի կարող մասնավոր սեկտորում լինել, այն կարող է լինել պետական կառավարման համակարգում: Մասնավոր սեփականատիրոջից որ աշխատողն ինչքան գողացավ, ինչքան յուրացրեց, ինչքան հափշտակեց, դա այդ մասնավորի և իր աշխատողի խնդիրն է, այդտեղ կոռուպցիա չկա: Կոռուպցիային պարտադիր պետք է առնչություն ունենա պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձը կամ որևէ պետական ծառայող, առանց պետական համակարգի առնչության կոռուպցիա չի կարող լինել:

– Իսկ արդյո՞ք գաղտնիք է իշխանությունների համար, թե ովքեր են մենաշնորհել մեր տնտսությունը:

– Ես չեմ կարծում, թե գաղտնիք է, մենք փոքր երկիր ենք, բոլորը բոլորի մասին, ամեն ինչի մասին գիտեն:

– Անուններ կհրապարակվե՞ն, այ ասում են…

– Չգիտեմ, դա իշխանության խնդիրն է: Ես ընդհանրապես այսպես եմ մտածում՝ եթե իշխանությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, ինքը ուրեմն լուրջ լծակ է ստանձնելու հասարակության աչքին իր իմիջը բարձրացնելու: Զարմանում եմ, որ ընդդիմությանը, ոչ իշխանական ուժերին հրավիրում են՝ եկեք մեզ հետ մասնակցեք: Հարգելիներս, ինչո՞ւ եք այդ լրջագույն լծակը ընտրություններից առաջ փորձում բաժանել ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի հետ, Ձեր ինչի՞ն է պետք: Ինքներդ արեք, թող ժողովուրդն էլ տեսնի՝ դուք պայքարում եք, ձեզ 80-90 տոկոս ձայն տա:

– Պարոն Ջհանգիրյան, Ձեր կարծիքը՝ կորցրած 800 հեկտար տարածքի վերաբերյալ, այս օրերին բուռն քննարկվում էր…

– Ես այդ թվային բաների մեջ չեմ մտնի, անվտանգության գոտին կամ ազատագրված տարածքները երաշխավորել են ԼՂ-ի անվտանգ կենսագործունեությունը: Ես կարծում եմ, որ մենք հետագայում էլ պետք է այնպիսի լուծման գնանք, որ Ղարաբաղի մեր ժողովուրդը, հայրենակիցները ևս 1000 տարի, 5000 տարի այդ տարածքում ապահով և անվտանգ ապրեն: Այդ լուծումը գտնելու պատասխանատվությունն իշխանության ձեռքին է:

– Ընդդիմությունը կարծես հենց այս հարցում է, որ աջակցում է 100 տոկոսով:

– Ընդդիմությունն աջակցում է տուն ներթափանցող գողի, ավազակի դեմ պայքարին, որովհետև այդ գողը, ավազակը դրսից է ուզում մուտք գործել մեր երկիր, ՀԱԿ-ը աջակցում է այդ դրսի մարտահրավերների դեմ պայքարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում