Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կարող է ստանձնել «Լացիո»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 58-ամյա մասնագետն արդեն բանակցություններ է վարել հռոմեական ակումբի ղեկավարության հետ:
Նշենք, որ մինչև Իտալիայի ազգային հավաքականը գլխավորելը Պրանդելին զբաղեցնում էր «Ֆիորենտինա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: