Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախագահ Բինալի Յըլդըրըմին, ում օրերս հանձնարարել էր կազմել երկրի 65- րդ կառավարությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպումը սկսվել է թուրքական ժամանակով 01.25-ին և շարունակվել մոտ 2 ժամ: Թե ինչ են քննարկել թուրք գործիչները, չի հաղորդվում: