Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2015 թվականին ստացել է 10 հազար 468 անձ, որից 3 հազար 156-ը սիրիահայեր են: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն ներկայացնելիս այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Քաղաքացիությունից դուրս է եկել 2 հազար 476 անձ, հատուկ կացության կարգավիճակ է շնորհվել 576 անձի:
2015-ին ՀՀ նախագահի կողմից ՀՀ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է, պատվավոր կոչումներ է ստացել 659 անձ, ՀՀ նախագահի մրցանակներ են շնորհվել 46 անձի, նախագահի շնորհակալագրերով պարգևատրվել է 103 անձ: