Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է ՇՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում բարձրացնել կազմակերպությանը Իրանի միանալու հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Հաքիմովը:
«Մենք, օրինակ, կհիշեցնենք Իրանի հայտի մասին, կա Աֆղանստանի հայտը: Եթե հարցին նայենք խիստ ժամանակագրական առումով, ապա Իրանի կողմից առաջին հայտը ներկայացվել է 2006 թվականին: Սակայն պաշտոնապես հայտը ներկայացվել է 2008 թվականին:
Այդ պատճառով կա ընդհանուր ըմբռնում, որ Իրանը ՇՀԿ-ին անդամակցելու, լիիրավ անդամ դառնալու իրական թեկնածու է»,- ասել է նա: