SketchShe-ի կանանց կատակերգական եռյակի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը՝ Instagram-իրականության կեղծ էության մասին, համացանցի հիթ է դարձել՝ հոլովակը 5 օրում ունեցել է 21 մլն դիտում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Տեսանյութում ավստրալուհիները ծաղրել են մարդկանց, որոնք ողջ ուժով ձգտում են սոցցանցերում ցույց տալ, թե որքան երջանիկ են իրենք կյանքում՝ հաճախ չափազանցելով իրենց ձեռքբերումների նշանակալիությունը:
«Նշիր ընկերոջդ, որը մեղավոր է այդ հարցում»,- առաջարկել են հոլովակի հեղինակները մեկնաբանության մեջ, որն արժանացել է մոտ 270 հազար «լայքի» և մոտ 225.000 վերագրառման: