Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ով է պատվիրատուն. Analitik.am կայքի խմբագիրը անուններ է տալիս

Ես՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ

Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է:

ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց:Միայն այս հանգամանքը արդեն իսկ վկայում է, որ շորթման գործը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գործակալ Ուրիխանյանի անհաջող բեմականացումն է:

Ուրիխանյանն այս գործում ՌԴ դեսպան Վոլինկինի կամակատարը և գործակալն է, որը դեսպանի հանձնարարությամբ, իբր թե ՎՏԲ բանկում ադրբեջանական մասնակցութան դեմ պայքարին միանալու պատրվակով կարողացավ համագործակցության համաձայնություն ձեռք բերել ինձ՝ Անի Հովհաննիսյանիս հետ և շորթման գործ սարքել: Եվ ՌԴ դեսպանը, և նրա գործակալը՝ Ուրիխանյանը վստահ էին, որ ես՝ Անի Հովհաննիսյանս, կընկրկեմ և կդադարեցնեմ պայքարս Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ում անարգել տնտեսական գործունեություն ծավավելու դեմ: Սակայն վերջիններս չարաչար սխալվում են:

1.Այդ առումով ես՝ Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ

Կլինեմ ազատության մեջ, թե՝ բանտախցում, պայքարելու եմ Ադրբեջանի Հանրապետության դեմ: Ինձ հասանելի բոլոր միջոցներով խոչընդոտելու եմ Ադրբեջանի կողմից ՎՏԲ բանկի միջոցով Հայաստանում իրականացվող տնտեսական գործունեությանը, դրա միջոցով Ադրբեջանի հարստացմանը:

Դա է պահանջում իմ Հայրենիքի անվտանգությունը: Դա են պահանջում Արցախյան գոյամարտի ժամանակ մինչև օրս զոհված քաջազնունիների շիրիմները և նրանց մայրերի և կանանց արցունքները: Դա են պահանջում այսօր սահմանին կանգնած մեր զինվորները և կամավորականները, որոնց թիկունքում՝ Մայր Հայաստանում, ունեզրկում է ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկը:

Իմ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեմ պայքարելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, բայց դրան էլ եմ պատրաստ և պայքարելու եմ մինչև վերջ:

Իսկ ՀՀ-ում Ադրբեջանի տնտեսական գործունեության շահերը սպասարկող ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և նրա գործակալ Ուրիխանյանը շատ շուտ կհայտնվեն պատմության աղբանոցում՝ որպես հայադավ ու թուրքամետ քաղաքականության կրողներ:

Հայտարարությանս մեջ նշված հանագամանքների հետ կապված ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնան քննության առարկա, որտեղ մանրամասն հիմնավորումներով նշելու եմ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի թեման չփակելու դեպքում ՌԴ դեսպանի կողմից ինձ բացահայտ սպառնալու հանգամանքները և նրա ցուցումով նրա գործակալ Ուրիխանյանի գործունեությունը:

Պայքարելու եմ մինչև վերջ: Ադրբեջանը ոչ մի դեպքում տնտեսական գործունեություն ՀՀ-ում չպետք է իրականացնի և պետք է հեռանա Հայաստանից, որքան էլ որ դա դուր չի գալիս թշնամի պետության շահերի պաշտպան ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և նրա գործակալ Տիգրան Ուրիխանյանին:

Միաժամանակ հույսեր չունեմ, որ ցուցմունքներս կամ հայտարարությունս կարող են դառնալ քննության առարկա, ավելի շուտ վստահ եմ, որ այն քննության կողմից զգուշորեն կշրջանցվի, որովհետև իմ դեմ է և գործի պատվիրատուն է հզոր Ռուսաստանի դեսպանը, որին ՀՀ-ում կարելի է ամեն ինչ:

Բայց, այնուամենայնիվ, սա իմ դիրքորոշումն է, իմ երկրի և իմ երկրի անվտանգության համար տարված պայքարը, և ես երբեք չեմ նահանջելու՝ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ում Ադրբեջանի դեմ պայքարելու համար ինձ՝ հայ կնոջս և լրագրողիս, որքան կդատապարտեն:
Անի Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին շորթման Շորթման կասկածանքով ձերբակալվել էին Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում