Մադրիդի «Ատլետիկո»-ն մասնաբաժին է ձեռք բերել Ֆրանսիայի 2-րդ լիգայում հանդես եկող «Լանս»-ից: Այս մասին տեղեկացնում է Worldsoccertalk-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գործարքն արդեն կնքված է, և մադրիդյան թիմին է պատկանում ֆրանսիական ակումբի 35 տոկոս բաժնեմասը: Բաժնետոմսերի հսկիչ փաթեթը՝ 65 տոկոսը պատկանում է լյուքսեմբուրգյան «Սոլֆերանո» ընկերությանը:
Նշենք, որ «Լանս»-ի սեփականատերն էր ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովը, որի RCL ընկերությունը Ֆրանսիայում սնանկ է ճանաչվել: