Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Բեկում բրիտանական հասարակական կարծիքում՝ հօգուտ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման. ԶԼՄ-ներ

Բրիտանական հասարակական կարծիքում ակնհայտ բեկում է տեղի ունեցել հօգուտ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման: Այս մասին են վկայում The Daily Telegraph թերթի պատվերով ORB սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները:

«Հանրաքվեի անցկացումից ընդամենը մեկ ամիս առաջ (ԵՄ-ում) մնալու օգտին արշավը այժմ առաջատար է 13 կետով: ORB-ի վերջին հարցման արդյունքներով՝ անդամակցության պահպանման կողմնակիցները կազմում են 55%, իսկ դուրս գալու օգտին քվեարկողները՝ 42%՝ նրանց շրջանում, ովքեր հաստատ պատրաստվում են քվեարկել»,- նշում է թերթը: Հարցվածների ընդհանուր թվում եվրաինտեգրման կողմնակիցներն առաջատար են 20% առավելությամբ՝ 58% ընդդեմ 38%-ի:

The Daily Telegraph-ը նշում է, որ եվրասկեպտիկների միակ հաղթաթուղթը բրիտանացի ընտրողների համոզվածությունն է, որ հենց իրենք կարող են կատարելագործել բրիտանական միգրացիոն համակարգը: Այդ հարցում ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները կազմում են հարցվածների 50%-ը, նրանց ընդդիմադիրները՝ 29%:

Նշվում է, որ Միացյալ Թագավորության ներկայիս կարգավիճակի պահպանման կողմնակիցների արշավը վերջին օրերին կտրուկ թափ է հավաքում անորոշության և տնտեսական ցուցանիշների վատացման հեռանկարով ընտրողներին վախեցնելու մարտավարությամբ:

ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցությունը շարունակելու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում