Ուրուգվայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 3 շաբաթ՝ հայտնում է AP-ն:
Լուիս Սուարեսը վնասվածքն ստացել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպմանը:
Այսպիսով՝ ուրուգվայցի հարձակվողը բաց կթողնի իր ընրանու՝ Մեքսիկայի հավաքականի դեմ Ամերիկայի գավաթի մեկնարկային տուրի խաղը, որը տեղի է ունենալու հունիսի 6-ին: