Թուրքիայի վարչապետի պաշտոնում Բինալի Յըլդըրըմի նշանակումը տեխնիկական հարց է: Վերլուծաբանները նշում են, որ այսպիսով նախագահ Էրդողանն ապահովել է երկրում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցում կատարելը:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ վերջին բոլոր զարգացումներն ապացուցում են մի բան. Թուրքիան բոլոր քայլերով գնում է բռնապետության:
«Նոր վարչապետը ինչքան էլ որ փորձ ունի պետական ոլորտում աշխատելու, այնուամենայնիվ, խարիզմատիկ լիդեր չի,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Ռուբեն Մելքոնյանը,- կարող ենք ասել, որ քաղաքական գործոն էլ չէ, ավելի շատ լինելու է տեխնոկրատ վարչապետ, որն արդեն իսկ հայտարարել է իր քաղաքական գործելակերպը, այն է՝ շարունակել Էրդողանի պաշտամունքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: