Ջեբրայիլի շրջանում գտնվող, ապրիլի 2-ից հակառակորդի տիրապետության տակ անցած դիրք է, ինչպես զինվորներ են ասում՝ Լալայկան։ 19-ամյա զինծառայող Արման Կիրակոսյանը հենց այս դիրքում 13 հերոսների հետ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտնչել է հակառակորդի զինվորների ու մեծաթիվ վարձկանների դեմ, պատմում է՝ հակառակորդը կիրառել է ծանր հրետանային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Արմանը չի մտածել, որ ողջ է մնալու, կրակահերթի տակ հասել է հարևանությամբ գտնվող մարտական հենակետ՝ կատարելով զինվորի իր պարտքը։
Մելքոնյան Գևորգն էլ Մատաղիսում ծառայում է որպես դասակի հրամանատար։ Թեժ մարտերի ժամանակ ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ, ասում է՝ իր հետ մարտական հենակետում գտնվող անձնակազմի բոլոր անդամները ողջ են մնացել ։
Արմանը և Գևորգը կարծում են, որ հակառակորդի տիրապետության տակ չպետք է մնա մեր կորցրած 800 հեկտար հողատարծքը։ Ասում են՝ հղի է վտանգներով։
Արման Կիրակոսյանն դուրս գրվեց զինվորական հոսպիտալից, գնալու է Ասկերան, ծնողներն այնտեղ են, Գևորգը շուտով դուրս կգրվի։ Երկուսով առաջին հերթին պատրաստվում են այցելել զոհված մարտընկերների ծնողներին։