Այսօր հանրապետության ողջ տարածքում եղանակը տհաճ անակնկալ մատուցեց: Առատ անձրևի ու քամու ուժգնացման պատճառով քաղաքում ավերվածություններ եղան: Արարատյան 90 հասցեում գտնվող նախկին տեխնիկումի շենքի 4-րդ հարկը փլուզվել է, Աջափնյակում կտրվել են հոսանքալարեր, պոկվել են տանիքներ, վնասել տարածքում կայանած մեքենաները, քաղաքի այլ հատվածներում ծառեր են կոտրվել:
15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազնն արտակարգ ռեժիմով է աշխատել: