Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Արտաքին պարտքը փոխարինել Հովիկ Աբրահամյանով

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին պարտքը 2015թ. վերջին կազմել է 5 միլիարդ 79 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 տրիլիոն 457 միլիարդ ՀՀ դրամ, ըստ այդմ  Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 51 տոկոսը: Այդպիսով, կառավարության տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը հատեց ՀՆԱ կեսը:
Կասկած անգամ թող չլինի, որ շատ շուտով այդ ցուցանիշը է՛լ ավելի «կբարելավվի», որովհետև Հայաստանի կառավարության գործունեության արդյունքում անշեղ և դինամիկ աճում է երկու ցուցանիշ՝ արտաքին պարտքն ու աղքատությունը:

Երբ արտաքին պարտք է վերցվում տնտեսական կարիքների համար, դա լիովին հասկանալի է: Արտաքին պարտքը ինքնին սարսափելի չէ, եթե այն ծախսվում է նպատակային, արդյունավետ, եթե չի գողացվում: Հայաստանի դեպքում, սակայն, արտաքին վարկերը տնտեսության զարգացման տեսանկյունից եղել են խիստ անարդյունավետ: Հայաստանն ավելի քան 5 միլիարդ դոլարի արտաքին պարտք է կուտակել, սակայն այդ ամենի արդյունքում տնտեսությունը ընդամենը շնչում է, ոչ թե զարգանում:

Հասարակությունը երևի շատ լավ է հիշում վարկային խայտառակ պատմություններ, որ տարբեր տարիներին հայտնվել են ուշադրության կենտրոնում: Այդ ամենը, սակայն, ավարտվում է նրանով, որ ոչ թե դրա համար պատասխան տվող, պաշտոնանկ լինող չինովնիկներն ու քաղաքական դեմքերն են ավելանում, այլ ավելանում է արտաքին պարտքը:

Ընդ որում՝ պարզ չէ, թե ՀՆԱ արդեն 51 տոկոսը կազմող արտաքին պարտքի՝ մոտ 6 միլիարդ դոլարի քանի՞ տոկոսն է ծառայել պետության և հանրության կարիքներին, իսկ քանի՞ տոկոսն է հարստացրել իշխանության տարատեսակ և տարաբնույթ ներկայացուցիչների:

Հայաստանի տնտեսությունը վերածվել է մի մեծ սև խոռոչի, որտեղ անհաշիվ գումարներ են լցվում և անվերադարձ կորում, կամ լցվում են և հայտնվում ընդամենը մի քանի ընտանիքների գրպանում, անձնական հաշիվներում: Պատերազմի մեջ գտնվող երկրում, որը ստիպված է մի կողմից սպառազինության մրցավազքի մեջ լինել ագրեսիվ հակառակորդի հետ, մյուս կողմից՝ տնտեսական մրցակցության, կենսական նշանակություն պետք է ստանար խնայողության ռեժիմը, հատկապես տնտեսական շրջափակման պարագայում: Հայաստանում խնայողության ռեժիմի մասին խոսք անգամ չկա: Հայաստանի կառավարությունը, պետական կառավարման համակարգը բացարձակապես չեն կրճատում իրենց վրա կատարվող ծախսերը: Իսկ այդ ծախսերը քիչ չեն, տարբեր հոդվածներով են և հանրագումարում կազմում են միլիարդներ:

Միլիարդների խնայողությամբ կարող էին լուծվել սպառազինության հետ կապված շատ խնդիրներ, ցանկության դեպքում՝ իհարկե: Սակայն պաշտպանական ոլորտը Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար առավել առաջնային նշանակություն ունի որպես լուսանկարչական ֆոն, որպեսզի երբ, Աստված մի արասցե նոր լարված իրավիճակ լինի սահմանում, հոծ խմբերով մեկնեն այդ ֆոնին լուսանկարվելու՝ իբրև աջակցություն հայ զինվորին: Իսկ հայ զինվորին պետք է աշխատանքային աջակցություն, որպեսզի կառավարությունը նրան աջակցի իր աշխատանքով, որի արդյունքը պետք է լինի տնտեսական ցուցանիշների աճը, ըստ որում՝ բեկումնային աճը, քանի որ սովորականը Հայաստանի իրավիճակի և կարիքների պարագայում հավասարազոր է անկման:

Այսինքն՝ պետք էլ չէ, որ Հայաստանի տնտեսության պատասխանատուները մտածեն բանակի մասին: Պետք է ընդամենը, որ նրանք մտածեն տնտեսության մասին, մտածեն տնտեսության զարգացման ուղիների մասին: Թեև այստեղ մտածելու բան էլ չկա: Զարգացման ուղիների մասին այնքան է ասվել ու խոսվել, որ Հայաստանի ամեն մի ընթերցող, ռադիոլսող, հեռուստադիտող արդեն կիսով չափ տնտեսագետ է և գիտե՝ ինչ պետք է անել առաջին հերթին: Իսկ առաջին հերթին պետք է տնտեսությունը ազատել մոնոպոլիաներից, օլիգոպոլիաներից, ազատել հովանավորչությունից և կոռուպցիայից: Կամ էլ պետք է տնտեսությունն ազատել այդ ամենից չազատող կառավարությունից և նրա ղեկավար Հովիկ Աբրահամյանից:

Եթե արտաքին պարտքից բացի, ըստ էության որևէ այլ բան կառավարությունը չգիտե, ապա միգուցե ավելի անվտանգ կլինի, եթե պետության գլխին արտաքին պարտքեր կուտակելու փոխարեն, պարտքի փոխարեն արտերկրից պարզապես կառավարությո՞ւն բերենք: Գուցե այդպես ավելի անվտանգ, թեթև լինի Հայաստանի համար, և սերունդները չմնան պարտքային բեռի տակ: Արտաքին պարտքով, միևնույն է, տնտեսությունում ոչինչ չի ստացվում, որովհետև պարտքը գողանում են: Միգուցե փորձենք պարտքի փոխարեն կառավարություն ներգրավել արտերկրից: Գոնե երբ գողանան, բեռը չի մնա պետության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում