Արգենտինայի ռեգիոնալ լիգայում կայացած «Սան Խորխե դե Վիլյա Էլիսա» և «Դեֆենսորես դե Կոլոն» թիմերի խաղում ողբերգական դեպք է գրանցվել։
«Կոլոն»-ի ֆուտբոլիստներից մեկը գնդակի համար պայքարում ոչ կանխամտածված հարված է հասցրել մրցակցի ֆուտբոլիստ Միկայել Ֆավրին։ Վերջինս գլխին ծնկի հարված է ստացել։
Բախումից հետո հրմշտոց է սկսվել թիմերի ֆուտբոլիստների միջև, որի արդյունքում 24-ամյա Ֆավրը ևս մեկ հարված է ստացել գլխին ու կորցրել գիտակցությունը։ Նա տեղափոխվեց հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
«Կոլոն»-ի 2 ֆուտբոլիստ, ովքեր մասնակել են հրմշտոցին, տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։