Կոլումբացի բռնցքամարտիկ Էրիսլանդի Լարան (23-2-2, 13 նոկաուտ) պարտության է մատնել հայազգի Վանես Մարտիրոսյանին (36-3-1, 21 նոկաուտ), ով հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:
Այս հաղթանակից հետո Լարան պահպանել է WBA վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մենամարտը կայացել է Լաս-Վեգասում կայացած բռնցքամարտի խոշոր երեկոյի շրջանակներում: Լարան առավելության է հասել միավորների տարբերությամբ՝ մրցավարների միաձայն որոշմամբ (115:112, 116:111, 116:111)
Հավելենք, որ Մարտիրոսյանի և Լարայի առաջին մենամարտը կայացել է 2012թ.: Մենամարտն ավարտվել է ոչ-ոքի: