Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, Աֆղանստանում անհայտ անձանց խումբն առևանգել է Թուրքիայից ժամանած 3 ինժեների, որոնք աշխատում էին Փակթիա նահանգի շինարարական ոլորտում:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ` թուրք ինժեներների վրա իրականացված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, Քաբուլից 60 կիլոմետր դեպի հարավ ընկած Փուլի-Ալամ քաղաքի մոտ:
Այժմ աշխատանքներ են տարվում թուրք ինժեներների հայտնաբերման ուղղությամբ: Ներկայիս դրությամբ, արմատական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել թուրք ինժեներների առևանգման պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Աֆղանստանի հետ իր հարաբերություններին: Թուրքական խաղաղապահ զորքերն առաջատար դիրք են զբաղեցնում աֆղան զինվորների ու ոստիկանների նախապատրաստության հարցում: Թուրքական իշխանությունները, սակայն, իրենց խաղաղապահներին արգելել են մասնակցել ռազմական գործողությունների: