Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու առավելագույն հնարավոր ժամանակը մինչև ուկրաինական պատերազմի մեկնարկն էր. փորձագետ

«Կավպոլիտ» («Կովկասյան քաղաքականություն») առցանց պորտալին տված հարցազրույցում արտաքին քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության հարցերով փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը մեկնաբանել է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի  վերջին հանդիպումը

– Արդյոք հաջո՞ղ էր ԼՂ-ում վերջին էսկալացիայից հետո Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը: ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հաջողվե՞ց արդյոք հասնել իրենց նպատակներին:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ունեն չափազանց տարբեր նպատակներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա գլխավոր խնդիրը իրավիճակը նախկին վիճակին վերադարձնելն է, որն այժմ անվանում են «1994 թվականի մակարդակ»: Ադրբեջանի համար չկա դրանից ավելի սարսափելի պատկեր, դրա համար չէ, որ նա ապրիլի սկզբին գործադրեց այդքան ջանքեր:

ԱՄՆ-ի նպատակը խնդրի վրա իր ազդեցության մեծացումն է՝ օգտագործելով շփման գծի վերջին «պայթյունը»: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խոսում են հաշտեցման ու հրադադարի մասին, սակայն խնդիրն այն է, որ այդպիսի հրադադարի ժամանակաշրջանը տևել է ավելի քան 20 տարի, սակայն այդպես էլ չի օգտագործվել:

Ներկայումս Մոսկվային հաջողվեց մի փոքր արգելակել պատերազմն իր «հովանու» ներքո, սակայն դրա հետ մեկտեղ նա ստիպված է եղել ստանձնել անիրականանալի պարտավորություններ: Իսկ Վաշինգտոնին մնացել է միայն սպասել, նա շտապելու կարիք չունի:

– Ձեր մեկնաբանություններից մեկում ընդգծել եք, որ Ռուսաստանի արտգործնախարարը նստել է Հայաստանի նախագահի կողքին: Դա դիվանագիտական ակնա՞րկ է: Ռուսաստանն իսկապե՞ս իր դիրքորոշումն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ այդ հակամարտությունում:

Իմ կարծիքով՝ Ռուսաստանի ներկայացուցիչները Վիեննայի բանակցություններում սխալ թույլ տվեցին՝ Հայաստանի նախագահի հետ տեղավորվելով նույն շարքում: Կարծես թե, խնդիր կար այդպիսով ի ցույց դնել դաշնակցային հարաբերությունները, սակայն զուտ արտաքին (նաև ԱՄՆ-ի կարծիքով) իրավիճակն այնպես էր թվում, որ Հայաստանն ու Ռուսաստանն այժմ իրավիճակի համար պատասխանատու են համատեղ:

Այդ շինության քառակուսի հարթակում կար ազատ չորրորդ կողմ, պետք էր զբաղեցնել հենց դա: Թեև եթե Ռուսաստանը չգիտի ինչպես արձագանքել այդ ողջ «ոչ լիարժեք պատերազմին», ապա Հայաստանի նախագահի հետ այդպես համատեղ նստելը այն առավելագույն աջակցությունն էր, որը կարող է այսօր ցուցաբերել Մոսկվան:

– Որքանո՞վ էր հանդիպումը հաջող Ադրբեջանի համար:

 Ադրբեջանն ունի ժամանակային ծանր սահման (լիմիտ): (Ռուսական տարբերակով) հրադադարի ստորագրումից սկսած՝ անցել է արդեն շատ ժամանակ՝ մեկ ամսից ավելի, և Ադրբեջանը, որն սկզբում շահում էր մարտավարական առումով, այժմ կորցնում է ռազմավարական առումով: Նա չունի հստակ ծրագիր, թե ինչ է պետք անել 3 ամիս անց, կես տարի անց և այլն:

Բաքուն հուսով էր, որ այդ չորս օրերի արդյունքն արդեն ինքնին կսկսի իրավիճակը թեքել դեպի իր կողմ, սակայն իրավիճակը կախված մնաց անհասկանալի վիճակում, և դա ամենավատն է: Բոլորի համար:

Այդ պատճառով էլ Վիեննայի հանդիպումը դարձավ թեկուզ ինչ-որ հնարավորություն՝ առաջ շարժվելն ի ցույց դնելու համար: Այդ հանդիպումը տեսական հնարավորություն է ընձեռում այժմ ինչ-որ բան պահանջելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը պետք է կոնկրետություն հաղորդի արդեն հաջորդ հանդիպմանը՝ հաշվարկի պատերազմող կողմերի պատճառած վնասը և այլն:

–  Կար կարծիք, որ Սերժ Սարգսյանը չպետք է հանդիպեր Ադրբեջանի առաջնորդի հետ, քանի որ չէին կատարվել նրա առաջ քաշած երեք պայմանները: Արդյոք հայ հասարակության մեջ այժմ կնվազի՞ Հայաստանի նախագահի վարկանիշը:

Այն առանց այդ էլ արդեն իսկ անկում է ապրել: Այժմ բանակցությունների ուղղությամբ Սարգսյանի յուրաքանչյուր շարժը Հայաստանի ընդդիմության կողմից կմեկնաբանվի որպես ազգային շահերի հանձնում, քանի որ եթե Ադրբեջանն ագրեսոր է՝ ինչպես հայերն են ասում, ապա սկզբունքորեն նրա հետ չի կարող լինել որևէ բանակցություն:

Եվ այստեղ որևէ բացատրություն հաջակցություն Սարգսյանի, թե՝ նախագահը բոլորին ի ցույց է դրել իր բարի կամքը, չի գործում: Քեզ հարվածել են, և դու զրույցի համար նստել ես սեղանի շուրջ. կողքից այժմ այդպես է երևում շատերի համար:

Երևանը կարող էր թելադրել պայմանները, եթե ետ մղած լիներ ադրբեջանական բանակի հարձակումը՝ իր վերահսկողության տակ վերադարձնելով առանց որևէ բացառության բոլոր բարձունքները ռազմական գործողությունների գոտում: Այդ դեպքում ամեն ինչ կունենար ընդհանրապես այլ տեսք:

Ի դեպ, հենց այդպիսի տեսք ունի նաև «ԼՂՀ-ի ճանաչմամբ» Բաքվին հասցեագրված ահաբեկման փորձը: Եթե կա ճանաչելու ցանկություն, ապա ճանաչե՛ք, մինչդեռ մնացյալ ամեն բան կորակվի որպես թուլություն: Այդ ամենը վնաս կպատճառի տարածաշրջանին, որը «շնչում է պատերազմով»:

– Հնարավո՞ր է արդյոք վերադարձ կատարել 1994-1995 թվականների հրադադարի ձևաչափին:

Ո՛չ, հնարավոր չէ: Նույն կերպ անկարելի է Ռուսաստանի այսօրվա իրավիճակը համեմատել «պղտոր 90-ականների» հետ: Ոչինչ չի վերադառնում, սակայն ստանում է էլ ավելի չարագուշակ ժամանակակից երանգ: Այն ժամանակ՝ ավելի քան 20 տարի առաջ, առկա էր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական այլ իրավիճակ:

Առավելագույն հնարավոր ժամանակը, երբ հնարավոր էր փորձել լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը, մինչև ուկրաինական պատերազմի մեկնարկն էր, առավել ճշգրիտ՝ մինչև 2013 թվականը: Ներկայումս ռազմաքաղաքական համընդհանուր ապակայունացումը թելադրում է իր պայմանները, այդ թվում նաև՝ Ղարաբաղում:

Դրա հետ մեկտեղ կան նաև այլ լուրջ խնդիրներ՝ ներառյալ ահաբեկչական կազմակերպությունների ուժեղացումը, որոնք արդեն իսկ ներթափանցում են Հարավային Կովկաս:

Այդպիսի պայմաններում (առավել ևս, երբ գնդակոծությունները չդադարեցին Վիեննայի հանդիպումից հետո) պետք է մտածել այլ բանի՝ տարածաշրջանում անվտանգության ժամանակին ապահովման մասին: Դա վերաբերում է նաև այնտեղ քաղաքացիական ավիացիայի թռիչքներին:

– Ինչո՞ւ շփման գծի միջադեպերի հետաքննման մեխանիզմն ի հայտ եկավ հենց հիմա: Ո՞ւմ է դա ավելի ձեռնտու: Արդյոք կգործարկվի՞ այդ մեխանիզմը:

Այդ մեխանիզմը փոխարինելու եկավ բանակցությունների դանդաղընթաց նախորդ պատմությանը: Երբ կողմերը փոխանակվեցին սպանվածների դիակներով, լուծեցին ևս ինչ-ինչ տեխնիկական հարցեր՝ վախենալով առնչվել գլխավորին՝ բուն տարածքների կարգավիճակին: Այդպիսով ցուցադրվում է մոտեցումների «թարմությունը», տեղում դոփելը:

Հնարավոր է՝ կհնարեն ինչ-որ բան ևս, որպեսզի շարունակեն հեռանալ գլխավոր խնդրից: Թեև պետք է ասել, որ ապրիլյան ավերածությունների վնասը վիթխարի է՝ էլ չասած մարդկային զոհերի մասին:  Եվ կողմերն այժմ այդ ավերածությունների համար անվերջ կմեղադրեն միմյանց: Այդ մասով դա նման է Դոնբասին: Այդ թեման կլինի անվերջ: Սակայն բուն մեխանիզմը պետք է գործարկել, այդ աշխատանքի համար պատասխանատվությունը պետք է դրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա:

– Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները հունիսին համաձայնեցնելու են հաջորդ հանդիպման տեղն ու ժամանակը, որում կշարունակեն քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարամետրերը: Դա հայտարարված շարքային հանդիպո՞ւմ է, թե՞ պատրաստվում է Ղարաբաղյան հարցում լուրջ առաջընթաց գրանցելու նախագիծ: Ի՞նչի շուրջ կպնդի Ադրբեջանը:

Ադրբեջանն այժմ պահանջելու է նույն բանը. Հայաստանի կողմից տարածքների ազատման գրաֆիկ, Ադրբեջանը չունի այլ ճանապարհ: Հետաձգված ռազմական գործողությունները կհամարվեն այն փոխզիջումը, որին պատրաստ է Բաքուն, քանի դեռ ընթանում է «հողերի հանձնման գործընթաց»:

Բնականաբար, դա տեղի չի ունենա, ինչի համար էլ տարածաշրջանում կուժեղանա ուժի ցուցադրման գործընթացը բուն Ղարաբաղյան դիմակայության հետ մեկտեղ:

Մասնավորապես, արդեն իսկ հայտարարվել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարածաշրջանում համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին: Այդ ամենը կհանգեցնի նրան, որ Հայաստանը ընդհակառակը՝ կսկսի ուժեղացնել իր դիրքերը Ղարաբաղում ու հարակից շրջաններում, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կհամարի որպես իրեն հասցեագրած սպառնալիք:

Հունիսին տեղի կունենա մոտավորապես նման զրույց, ինչպես որ Վիեննայում էր: Եթե մարտերը վերսկսվեն, ապա հայտարարված բանակցությունների թեմատիկան կլինի ավելի հստակ, եթե չվերսկսվեն, ապա ամեն ինչ տեղի կունենա նույն սցենարով: Սկզբունքորեն քննարկելու բան չկար:

– Այժմեակա՞ն են Ադրբեջանին հարակից շրջանների մի մասը հանձնելու մասին խոսակցությունները:

Խոսակցությունները մշտապես այժմեական են: Իրականում դա նույն իրավիճակն է, ինչպես և Դոնբասի արևելքում ռուս-ուկրաինական սահմանային հատվածի հանձնման պարագայում: Ոչ ոք ոչ մեկի ոչինչ էլ չի հանձնի: Ծայրահեղ դեպքում Երևանը կսկսի ակտիվորեն աջակցություն փնտրել Արևմուտքի, կոնկրետ՝ Վաշինգտոնի մոտ՝ առավել ևս, եթե բուն Հայաստանում իշխանափոխություն լինի:

Սակայն Հայաստանը դեռ հույսեր է կապում Ռուսաստանի կողմից ուղիղ աջակցության հետ: Եվ այդ աջակցությունը Հայաստանի կարծիքով կայանում է Ադրբեջանից իր՝ առանց որևէ բացառության հայկական և ոչ հայկական բոլոր տարածքների հուսալի պաշտպանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում