Լուրեր
«Պապ ջան, առյուծի պես պահում ենք սահմանը…». Լուսաղբյուր գյուղը սգում է 20-ամյա զինծառայող Խաչատուր Հարությունյանի մահը
  • 21:48
  • 2016-05-18
  • Դիտումներ՝ *

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

20-ամյա Խաչատուր Հարությունյանը Լուսաղբյուր գյուղից էր.  «Ցավը խորն է, ամբողջ գյուղն է սգում, հրաշալի անձնավորություն էր»,- նշում են համագյուղացիները:

Վերջին անգամ հոր հետ հեռախոսազրույցում Հարությունն ասել է. «Պապ ջան, առյուծի պես պահում ենք սահմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *