Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

«Բանակցությունները ցնդաբանություն են, պատերազմը, ցավոք, այլընտրանք չունի». Հայկ Մարտիրոսյան

Անդրադառնալով Վիեննայում կայացած Սարգսյան – Ալիև հանդիպմանը և ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնությանը, Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց. «Եթե հետևեք միջազգային լրահոսին, հստակ երևում է, որ ղարաբաղյան թեման այդ ամբողջ համատեքստում եղել է կողմնակի թեմա: Այսինքն՝ այնպես չէ, որ համանախագահ երկրները մեծ նվիրումով լծվել են այդ խնդրի լուծմանը:

Ինչ վերաբերում է մոնիթորինգի մեխանիզմներին, ապա դրանք ինձ համար ունեն զրո նշանակություն և զրո կարևորություն: Իհարկե, բարոյական առումով որոշակի կարևորություն, այնուամենայնիվ, ունեն, բայց պրակտիկ առումով դրանք զրոյական են, որովհետև բոլորն էլ հենց այս պահին գիտեն, թե ով է հարձակվել, ով է ռազմական հանցագործություններ գործել, բոլորն էլ գիտեն, բայց որևէ մեկը չի դատապարտում»:

Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ՀՀ նախագահի ինքնաթիռում տված հարցազրույցն ուղղված էր դրսի լսարանին և հիմնականում այն ուղերձն ուներ, որ Ադրբեջանի «սրտառուչ» խոսքերին ոչ ոք չի հավատում:

Քաղաքագիտության դոկտորի կարծիքով՝ ղարաբաղյան կոնֆլիկտն ունի միայն ռազմական լուծում: «Ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ որևէ այլ երկիր չի կարողանալու զսպել Ադրբեջանին, որովհետև այդ երկիրն ունի հստակ գաղափարախոսություն, պատրաստվել է երկար տարիներ, իր ներկայի և ապագայի տեսիլքի առանցքը կազմում է Լեռնային Ղարաբաղի գրավումը, այնտեղ հայկական տարրի վերացումը այնուհետև Հայաստանի Հարապետության տարածքի գրավումը»:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը Ռուսաստանի վասալը չէ, անգամ բարեկամը չէ, որպեսզի Ռուսաստանը կարողանա նրա վրա լուրջ ճնշումներ իրականացնել: Նրա խոսքով՝ Ռուսաստանն իհարկե կփորձի ճնշումներ իրականացնել, բայց չի կարողանա կասեցնել Ադրբեջանի ագրեսիայի նկրտումները:

Հարցին՝ արդյո՞ք մեր ներուժը բավարար է պատերազմի միջոցով Ադրբեջանին հաղթելու համար, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ուրիշ հաղթանակի տարբերակ չունենք, և ուրիշ տարբերակ, բացի հաղթանակը, նույնպես չունենք: Եթե մեկը կացինով կանգնած է ձեր գլխավերևում, որը հետ չի կանգնելու ձեզ մի քանի վայրկյանի ընթացքում գլխատելու մտքից, դուք մտածելո՞ւ եք արդյոք որքան ներուժ ու հնարավորություն ունեք, ինչպիսի վնասվածքներ կստանաք, եթե պաշտպանվեք, թե՞ ուղղակի պաշտպանվելու եք, անգամ մերկ ձեռքերով պաշտպանվելու եք:

Ես այս հարցերը նույնպես համարում եմ դավաճանական, երբ ասում են, որ մենք ներուժ չունենք, զոհեր կարող ենք տալ և այլն, այսպես մտածում են հիմնականում առաջին նախագահի հետևորդները: Մենք այլընտրանք չունենք, թող ցույց տան այլընտրանք:

Ադրբեջանի հետ բանակցություններն ընդհանրապես երբեք արդյունք չեն տվել և չեն էլ տալու, Ադրբեջանի հետ բանակցությունները ցնդաբանություն են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում