Ամեն տարի մայիսի 18-ին թանգարանների աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ գրում է calend.ru-ն:
Թանգարանների միջազգային օրն օրացույցում հայտնվել է 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի հերթական նիստի ժամանակ ընդունվեց այդ մշակութային օրը նշելու վերաբերյալ ռուսական կազմակերպության առաջարկությունը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը նշվում է ավելի քան 150 երկրում:
Տոնի օրը շատ թանգարաններ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, իրենց դռները անվճար բացում են բոլոր ցանկացողների առաջ: