Նավթի համաշխարհային գները բարձրանում են ԱՄՆ-ում հորատող աշտարակների թվի կրճատման մասին տեղեկությունների ֆոնին, հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր առավոտվա դրությամբ՝ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.34 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.47 դոլարի։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.21 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 46.77 դոլարի։
Մայիսի 13-ին ավարտված աշխատանքային շաբաթվա արդյունքներով՝ ԱՄՆ-ում հորատող սարքերի ընդհանուր թիվը կրճատվել է 9 միավորով կամ 2,17%-ով և կազմել 406 միավոր։ Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 482 միավորով կամ 54.3 %-ով։