«Իհարկե տնից հեռու ծնունդ նշելն այնքան էլ ուրախ բան չէ, բայց այստեղ էլ շատ հետաքրքիր է կազմակերպված»,- խոստովանում է ժամկետային զինծառայող Պերճ Ոսկերչյանը, ում ծննդյան տարեդարձն են նշում: Նա ամուսնացած է, ունի որդի:
Զինվորների ամենասիրած կերակուրներից մեկը, իրենց իսկ վկայությամբ, հարիսան է, «Ճիշտ է մայրիկի եփած կերակուրներին կարոտում ենք, բայց այստեղ էլ են ամեն ինչը համով պատրաստում»,- նշում են զինվորները:
«Ինձ համար շատ կարևոր է զինվորի կուշտ և լավ քնած լինելը,- նշում է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը՝ հավաստելով, որ հայկական Զինված ուժերում սննդի և կերակրման հետ կապված խնդիրներ չկան, հատուկ նորմացույցներին համապատասխան սննդով ապահովվում են և՛ զորամասերի մշտական տեղակայման վայրում, և՛ մարտական դիրքերում:
Մանրամասները՝ տեսանյութում: