ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները քննարկում են Հայաստանը «Կանաչ աճ»- ի երկիր դարձնելու հեռանկարները: «Կանաչ աճ»՝ ասել է թե մշակել մի մեթոդ, որի շնորհիվ Հայատանի տնտեսությունը կաշխատի հնարավորինս քիչ վնասելով և քիչ սպառելով բնական ռեսուրսները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ նախատեսվում է այնպիսի մոդելների խրախուսում և զարգացում, որոնք, ապահովելով տնտեսական աճ, միաժամանակ չեն հանգեցնի բնապահպանական խնդիրների կամ ընտրվեն այնպիսի ճյուղեր, որոնք ոչ միայն տնտեսական աճ կապահովեն, այլ նաև միաժամանակ կունենան բնապահպանական նշանակություն:
Բնապահպանների և բնությունն ուսումնասիրողների գնահատմամբ՝«Կանաչ տնտեսությունը» մշակույթ է, որից Հայաստանը զուրկ է: Տարիներ շարունակ Հայաստանի բնական ռեսուրսն օգտագործվում է բազմաթիվ բնապահպանական խախտումներով:
Այսօր մեր ապագան վտանգված է. ահազանգում է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: