Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Աշխատանքից ազատելը բավարար չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը
– ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստում խոսեց կոռուպցիայի մասին, իսկ դրանից մի քանի օր հետո աշխատանքից ազատվեցին առողջապահության երկու փոխնախարարները: Վարչապետը կարծես թե փորձում է տպավորություն ստեղծել, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, որքանո՞վ է նման գործելաոճն արդյունավետ:
– Դա մոտեցումներից մեկն է: Բայց ես դեռեւս չեմ կարող ամբողջությամբ պատկերացնել, թե որքան է դրա արդյունավետությունը:
– Իսկ ի՞նչ էր նշանակում Տիգրան Սարգսյանի ելույթը, երբ կոռուպցիան մատնանշեց միայն երկու նախարարություններում` առողջապահություն եւ կրթություն: Կա՞ր, արդյոք, այդ ելույթի տակ քաղաքական ենթատեքստ, եթե նկատի ունենանք, որ վարչապետը բավական սուր արտահայտվեց ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի ղեկավարած Առողջապահության նախարարության մասին:
– Ոչինչ բացառված չէ: Կոռուպցիան երեւույթ է, որը կարող է ծագել մարդկային գործունեության ցանկացած ոլորտում: Իսկ եթե այսօր հիշյալ կառույցների անուններ են տրվում, միգուցե այնտեղ ավելի ցցուն է այդ երեւույթը:
– Փոխնախարարներին աշխատանքից ազատելը բավարա՞ր է կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
– Անձամբ ես չեմ մտածում, որ աշխատանքից ազատելը բավարար է: Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է ոչ թե աշխատանքից ազատում, այլ` պատասխանատվության ավելի բարձր հարց է: Ցանկացած նման նեգատիվ երեւույթ պետք է համարժեք պատասխանատվության ինստիտուտ ունենա` իրավական հիմքով է սահմանված, թե ինչ ձեւով: Միայն նման պարագայում կարող է ունենալ ազդեցիկ նշանակություն` երեւույթից ազատվելու, այն մեղմելու, թուլացնելու համար:
– Շատերը կարծում են, որ կատարվածն ընդամենը շոու է` ցույց տալու համար, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Ավելին, Տիգրան Սարգսյանի ելույթը շատ սուր էր Առողջապահության նախարարության մասին խոսելիս, իսկ Կրթության եւ գիտության նախարարության դեպքում` բավական մեղմ էր:
– Ես չեմ ուզում այս խնդրին նայել որեւէ քաղաքական ուժի դիրքերից` որպես ԲՀԿ-ական պատգամավոր: Սակայն իմ տիրապետած ինֆորմացիան թույլ է տալիս ասելու, որ Առողջապահության նախարարությունը ոչ միայն Հարություն Քուշկյանի ղեկավարման ժամանակ, այլեւ նախկինում էլ եղել է ամենաբարձր նախարարություններից մեկը: Բարձր է եղել որակական առումով, պետական գործառույթները լավ իրականացնելու, առողջապահական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առումով: Այս շարանը կարող եմ անընդհատ շարունակել:
– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Տիգրան Սարգսյանի ելույթը, արդյո՞ք սրա տակ իրոք քաղաքական ենթատեքստ չկա:
– Ես ոչինչ չեմ բացառում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում