Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լրագրողի զրույցը` հավաքակայանից դուրս եկող զորակոչիկի հետ ցանկալի չէ

Զորակոչին զուգընթաց` մեծանում է նաեւ զորակոչիկների ծնողների, հարազատների անհանգստությունը: Պատճառները հայտնի են բոլորին` բանակում տիրող անառողջ մթնոլորտ, սահմանային գոտում հակառակորդի կրակոցներ, Ղարաբաղ տանել-չտանելու մտատանջող հարց:
ՀՀ կենտրոնական հավաքակայանում երեկ նմանատիպ տրամադրություններ էին. մարդիկ եկել էին հանրապետության տարբեր մարզերից, Երեւանից:
Նրանցից էլ փորձեցինք պարզել, թե զորակոչի ժամանակ չե՞ն խախտվել իրենց զինակոչիկ հարազատի իրավունքները: Ի սկզբանե նշենք, որ ընդհանուր կաշկանդվածություն կար, կամ պարզապես չէին ցանկանում խոսել, մի մասն էլ չէր կարողանում թաքցնել անհանգստությունը: Գավառից զորակոչված մի զինվորի մայր մտահոգված էր, որ որդին 6 ամիս առաջ հեծանիվով վթարի էր ենթարկվել եւ դեռ չապաքինված տանում են բանակ. «Բողոք լինում ա` թեւը ցավում ա, քիթը, երեխու վերքը ցավում ա, աչքը ցավում ա, հետո երեխեն չի կակազում, որ ասեմ կակազում ա, բայց պարզ բառերը չի արտահայտում. ի ծնե էդ երեխեն ըտենց եղել ա»: Նրանք սպասում էին ՊՆ-ի հոգեբանին, ով խոստացել էր կենտրոնական հավաքակայանում հետաքրքրվել եւ ասել` տղային կտանեն, թե ոչ: Ավելի ուշ մեզ հայտնեցին, որ այդ տղային հավաքակայանից ուղարկել են տուն: Մասիսից զորակոչված զորակոչիկներից մեկի հայրն էլ ասաց. «Ուրախ ենք, որ տղա ունենք, գնում ա ազգի համար ծառայի: Մի հատ էլ ունեմ տունը, նա էլ ա գնալու ծառայի: Ոչ մի քաշքշուկ, հակաօրինական բան չի եղել իրան զորակոչելիս: Աստծո կամքով, ուր ուզում են` տանեն: Ես վստահ եմ իմ երեխու վրա. ուր էլ տանեն, կգնա, կծառայի, կգա: Կարեւորը` անփորձանք: Աստված չանի, կռիվ ըլնի, մենք էլ ենք գնալու…»: Արմատներով Ղարաբաղից, բայց արդեն 30 տարվա Քանաքեռի մի բնակիչ էլ, ով իր միակ որդուն էր ճանապարհում բանակ, այսպես ասաց. «Կուզենք, որ աշխարհին խաղաղություն լինի, երեխեն գնա Ղարաբաղ ծառայի, գա… Սահմանամերձ գոտի ա: Ամեն տեղ էլ լավ ա, բայց թող գնա Ղարաբաղ: 17 տարի Ղարաբաղում եմ ապրել, հետո տեղափոխվել եմ Քանաքեռ: Երկուսն էլ` Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ մեր հողն ու ջուրն են, թող գնա իր պարտքը կատարի, գա»: Զորակոչիկներից մեկի երեւանցի հարազատն էլ մտավախություն ուներ, որ տղաների տանելը ձգձգելով` ներսում փող են աշխատում. «Ուրիշ ժամանակ բարձրախոսով հայտարարում են ու ժամը 5-ից սկսում տանել, բայց հիմա ասում են` միկրաֆոնը չի աշխատում. ժամը յոթն ա լինում, հըլը մեքենա դուրս չի եկել. երեւի փող են աշխատում. իրանց ծանոթներին հանում են, որ մնացածին էլ ուշ ժամի տանեն»: Երկրորդ կարգի հաշմանդամ, ազատամարտում վիրավորված գավառցի մի ծնող էլ ասաց, որ ինքը արտոնություն էր ակնկալում, որ իր կարգավիճակը հաշվի առնելով` միակ տղային կազատեն բանակից, սակայն Պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ նրա որդին ենթակա է զորակոչի: Հայրը չգիտեր` թե ուր են տանելու որդուն, բայց անհանգիստ էր, որ այս «անօրեն» երկրում ինչ-որ բան օրենքի սահմաններում կլինի. նա ասաց, որ ինքը փող չունի, որ տա` երեխային մոտիկ տեղ գցեն, «փող տվողներինն են մոտիկ տեղ գցում», դրա համար էլ ուշացնում են տղաներին զորամաս տանելը. «Բժշկական կամիսան ժամը երեքին ա գործը պրծնում, ինչի են ուշացնում տանելը: Հետո էլ զորամասերում գյուղացի-քաղաքացի տարբերություն են դնում` մեր նման քյասիբների երեխեքի վրա վերխ վեկալում. դրա համար էլ էս երկիրը չի դզվի»:
Ի դեպ, մեր այնտեղ գտնվելու ընթացքում մոտ 10 զորակոչիկներ դուրս եկան, ովքեր այնքան էլ հակված չէին լրագրողի հետ խոսելու, բայց նրանցից ոմանք ասացին, որ առողջական խնդիրների պատճառով են տուն ուղարկել, երկու հոգի ասացին, որ եկել են հարազատներին «հաջող անեն»` գնան (թեեւ նման բան սովորաբար թույլ չեն տալիս հավաքակայան մտածներին), մեկին էլ ուղարկել էին` լրացուցիչ բուժհետազոտության:
Լրագրողը քաղաքացի է,
իսկ ոստիկանը` ոստիկան
Նշենք նաեւ, որ զորակոչիկներից մեկի դուրս գալու ընթացքում, երբ մոտեցա` խոսելու, ոստիկաններից մեկը հրահանգեց դուրս եկողներից մեկին` չկանգնել, գնալ: Այդ պահին ինձ նկատեց նաեւ հավաքակայանի ներսում աշխատող ռազմական ոստիկանության պատասխանատուն, ում հետ մինչ այդ զրուցել էի: Րոպեներ անց ինձ մոտեցավ ոստիկանության պահակա-պարեկային ծառայության մի ոստիկան եւ պահանջեց, որ արգելապատնեշից անցնեմ այն կողմ, քանի որ ես «կամեռայի» տեսադաշտում եմ, ներսից էլ տեսնում են… ու հրահանգ կա` ոչ մի քաղաքացու թույլ չտալ արգելապատնեշից անցնելու (թեեւ մինչ այդ ներկայացել էի ոստիկաններին եւ հանգիստ աշխատում էի): Ես այդ ոստիկանին բացատրեցի, որ նա խախտում է Սահմանադրությամբ ամրագրված` իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաեւ խոչընդոտում է իմ լրագրողական աշխատանքը, որի իրավունքը չունի: Նաեւ պահանջեցի` ցույց տալ այն օրենքը, որով արգելվում է քաղաքացուն գտնվելու հավաքակայանի դիմացի հատվածում: Նա սկզբում ասաց, որ օրենքն ինքն է, իսկ երբ առաջարկեցի` լուսանկարել եւ իր դիմապատկերով ցույց տալ երկրի օրենքը, նա շատ լուրջ տոնով պահանջեց` ցույց տալ Սահմանադրությունը եւ պատասխանեց, թե հրահանգ է կատարում` առանց հասկանալու, որ հրահանգը չպետք է հակաօրինական, հակասահմանադրական լինի: Հետո նրան օգնության հասավ նրա մակարդակի մի ոստիկան, բայց ասաց, թե երկու ինստիտուտ է ավարտել. նա էլ պահանջեց անցնել արգելապատնեշից այն կողմ, քանի որ օրենքի առջեւ բոլոր քաղաքացիները, այդ թվում` լրագրողս, հավասար են. նրան հարցրի` իսկ դուք քաղաքացի չե՞ք, որ չեք անցնում, պատասխանեց. «Ես ոստիկան եմ»: Իհարկե, մոտեցավ ծառայության պատասխանատուն, միջադեպը հարթվեց, որովհետեւ ի վերջո հասկացան, որ ես քաղաքացի եմ, բայց նաեւ կատարում եմ իմ մասնագիտական պարտականությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում