Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գներն այսօր ընկել են համաշխարհային արժույթի մի շարք տեսակների հանդեպ դոլարի փոխարժեքի ամրապնդման, ինչպես նաև ներդրողների կողմից նավթի գների աճից շահույթի աճ արձանագրելու ֆոնին:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 47.83 դոլար: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.73 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 46.36 դոլար: