Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ի՞նչ է կատարվել Հովիկ Աբրահամյանի ոտքի տակ. նա գնում է դե ֆակտո պատերազմի

Մայիսի 12-ին կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանի հնչեցրած ելույթը՝ Հայաստանի կառավարման համակարգի որակական փոփոխությունների, տնտեսական հեռանկարների մասին, արժանացավ գործնականում հնարավոր բոլոր տեսակի գնահատականների և դիտարկումների, թեև պետք է արձանագրել, որ դրանցում գերակշռող տեսակը այն է, որ Հովիկ Աբրահամյանը չի ասել ամենակարևորը կամ չի արել իր ասածի իրականացման համար նվազագույն նախադրյալ ստեղծող ամենաառաջնային քայլը՝ չի հեռացել վարչապետի պաշտոնից:

Աբրահամյանն, իհարկե, չէր կարող ասել այդ բանը, քանի որ նրա ելույթի նպատակը լիովին հակառակն է: Նա ելույթ է ունենում մնալու համար՝ ընդհանրապես քաղաքական ասպարեզում, և մասնավորապես՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանության կարկանդակի բաժանման պրոցեսում մնալու համար: Այս հասունացող գործընթացում տեղի են ունենում շատ ուշագրավ զարգացումներ, ընդ որում՝ թե՛ ամբողջական դաշտում, թե՛ նաև ՀՀԿ շրջանակում:

Խնդիրն այն է, որ մի կողմից ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում քաղաքական դաշտի սուբյեկտների շրջանում, և կարծեք թե ոչ առանց Սերժ Սարգսյանի մասնակցության՝ ակտիվանում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն է գնում Լեռնային Ղարաբաղ, շոշափվում է Արկադի Ղուկասյանին ավելի մեծ դերակատարում տալու հնարավորությունը, Սամվել Բաբայանի անունն է հոլովվում, և այս ամենին զուգահեռ՝ նաև հետաքրքրական խմորումներ են տեղի ունենում ՀՀԿ ներսում, ինչի վկայությունն էին, մասնավորապես, «Հրազդան ցեմենտ» ձեռնարկության շուրջ հայտնի զարգացումները, երբ ձեռնարկությանը հարկային տույժ-տուգանքները ներելու մասին կառավարության օրինագիծը նախ տապալվեց, իսկ հետո ընդունվեց միայն երկրորդ փորձից:

Ընդ որում՝ հատկանշական էր, որ տապալման առաջին փորձում բավական ընդգծված դիրք գրավեց Կարեն Կարապետյանը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը: Սերժ Սարգսյանն այդպիսով Հովիկ Աբրահամյանին ցույց տվեց, թե ինչ խնդիրներ ունի ՀՀԿ ներսում, և որ դրանք կարող են լուծվել միայն իր միջամտությամբ: Հովիկ Աբրահամյանի համար այդ «ներսում» և «դրսում» տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև արտաքին աջակցության լիակատար բացակայությունը բավարար էին հասկանալու համար, որ 2017-ին ընդառաջ հողը փախչում է ոտքի տակից: Մայիսի 12-ը Հովիկ Աբրահամյանի վերջին փորձն է, ոտքի տակից փախչող հողը պահելու վերջին փորձը:

Ընդ որում՝ բացառված չէ նույնիսկ, որ նա այդ փորձով արդեն ոչ թե ակնկալում է մնալ իշխանական կարկանդակի բաժանման առաջնային շրջանում, սեղանին անմիջապես մոտ, այլ ուզում է լուծել գոնե նվազագույն խնդիր և չհայտնվել, այսպես ասած, «տուգանային շրջանակում»: Իսկ այդ շրջանակի խնդիրը առավել քան հասունացել է քառօրյա պատերազմից հետո, առավել ևս, որ, մեծ հաշվով, սկսել էր ակնհայտորեն սաղմնավորվել դեռևս դրանից էլ առաջ՝ տնտեսա-քաղաքական ռեսուրսների սղման և արտաքին մարտահրավերների աճի արդյունքում:

Կպահի՞ Հովիկ Աբրահամյանը հողը ոտքի տակ: Այն, որ նա կենսականորեն շահագրգռված է ինչ-որ բան անելու հարցում՝ անհերքելի է: Խնդիրը, սակայն, այն է, որ նա ինքն էլ, ըստ էության, հանդիսանում է ամենամեծ բաժնետերերից մեկն այն խնդիրների կամ արատների այն համակարգի, որի հետ էլ պետք է անել ինչ-որ բան: Հետևաբար՝ պրակտիկորեն ակնհայտ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանը ի զորու չէ անցնել կոսմետիկայից այն կողմ, որովհետև այն կողմում արդեն նաև ինքն է: Միևնույն ժամանակ, նա փաստորեն ակամայից, ստիպված ստանձնում է հենց այն կողմի պատասխանատվությունը, համակարգը ակամա թողնելով այս կողմում՝ ավելի ազատ ու անկաշկանդ կողմում:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանն իր ելույթից հետո դառնում է Հայաստանում կառավարման արդյունքի համար գլխավոր պատասխանատուն: Ինչպես ռուսները կասեին՝ նրա լեզվից ոչ ոք չէր քաշում, թեև, իհարկե, քաշում էին ընդհանուր իրավիճակն ու միտումները: Բայց, բոլոր դեպքերում, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ինչ-որ նպատակներ, թեկուզ ընդհանուր, և խոսել է կառավարությունում դրանց իրականացման համար առկա քաղաքական կամքի մասին: Այսինքն՝ ըստ էության, դատելով մայիսի 12-ի ելույթից, պետք է եզրակացնել, որ Հովիկ Աբրահամյանին ոչինչ չպետք է խանգարի հռչակված նպատակները իրականացնելու համար: Հետևաբար՝ չիրականացնելու դեպքում արդեն Հովիկ Աբրահամյանը դառնում է առկա վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն:

Անշուշտ, ինքնին հասկանալի է, որ նա իրականում միակ պատասխանատուն չէ, և համակարգը գործում է բոլորովին այլ սկզբունքներով, արատները գործում են բոլորովին այլ տրամաբանությամբ և շղթայի բազմազան օղակներով, բազմազան պատասխանատուներով և շահառուներով, սակայն մայիսի 12-ի ելույթով Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն է այդ ամենի տերը: Սա նշանակում է, որ կա՛մ Հովիկ Աբրահամյանին է վերջնագիր ներկայացվել՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն կամ գուցե նույնիսկ արտաքին կենտրոններ, կա՛մ Հովիկ Աբրահամյանն ինքն է հայտնվել մի վիճակում, որից շահած դուրս գալու համար ստիպված է արդեն ինքը, ըստ էության, վերջնագրային տրամաբանություն ենթադրող ելույթ ունենալ՝ թեև ոչ վերջնագրային բովանդակությամբ, ու գնալ այդ ելույթով մինչև վերջ:

Վերջիվերջո, Աբրահամյանի ելույթը ոչ այլ ինչ է, քան իշխող համակարգին հայտարարված պատերազմ, որովհետև եթե խոսք լիներ կոնսենսուսի մասին, ապա հազիվ թե վարչապետին թույլ տային միայնակ ձևակերպել փոփոխությունների դափնիների ավանսը, այսինքն՝ հնչած ելույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում