Նավթի համաշխարհային գները վերադարձել են աճման. Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի գինը ապրիլի 29-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 48 դոլարի նշագիծը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։
Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը 0.88 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 48.02 դոլարի, իսկ WTI-ի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.95 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 46.69 դոլարի։