Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները հինգշաբթի ընկել են նախօրեի զգալի աճից հետո, քանի որ ներդրողները որոշել են արձանագրել շահույթը:
Առավոտյան Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.27 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 47.47 դոլար: Դրա հետ մեկտեղ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.26 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 46.11 դոլար:
Նավթի գները սկսել էին աճել այն բանից հետո, երբ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տվյալներ էր ներկայացրել այն մասին, որ «սև ոսկու» շաբաթական պաշարները երկրում կրճատվել են 3.4 միլիոն բարելով կամ 0.6 տոկոսով՝ մինչև 540 միլիոն բարել: