Այսօր այն բացառիկ օրերից է, երբ ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ կարող է իր ստամոքսի համար իսկական տոն սարքել։ Այսօր Ազգային օր է, երբ ամերիկացիները կարող են ուտել այն, ինչ ցանկանում են, այսինքն՝ «Կեր, ինչ ցանկանում ես»: Այդ ոչ պաշտոնական տոնը նշվում է ամեն տարի մայիսի 11-ին՝ հայտնում է calend.ru-ն:
Ստույգ հայտնի չէ, թե ով և երբ է մտահղացել նշել այդ օրը. վարկածներից մեկով՝ տոնի հիմնադիրը նախկին ռադիոհաղորդավար, հեռուստադերասան և Wellcat Holidays & Herbs-ի համահիմնադիր Թոմաս Ռոյն է: Տոնը հայտնի է դարձել, և շատ շուտով հաստատվել է այն համոզմունքը, որ օրը ընդհանրապես հարմար չէ որևէ դիետայի հետևողների համար. այսօր միակ օրն է, երբ կարելի է խախտել բարեկազմության համար ընդունված բոլոր օրենքները: