Չորսամյա էժանացումից հետո արդեն 3 ամիս անընդմեջ բարձրանում են հիմնական մթերային ապրանքների գները, հայտնում է korrespondent.net-ը: Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները դա կապում են արմավենու յուղի և ձավարեղենի գների աճի հետ, ուրբաթ օրը հայտնել է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մթերային ապրանքների գները ապրիլ ամսին (մարտի հետ համեմատած) աճել է 0.7 տոկոսով: Նշվում է նաև, որ շաքարի գինը կտրուկ բարձրանալուց հետո մարտ ամսին նվազել է:
Ձավարեղենի արտադրության համաշխարհային մակարդակը 2016 թվականին ավելացել է մինչև 2526 միլիոն տոննա: Փորձագետները նշում են ԵՄ երկրներում, Ռուսաստանում և Ուկրաինայում բարենպաստ եղանակային պայմանները, որի հետևանքով այս տարվա ձավարեղենի բերքը կարող է դառնալ երկրորդ ամենախոշորը ամբողջ պատմության մեջ: