Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գուանսի-Չժուանի շրջանի լեռներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ էկզոտիկ միջատը: Դուրս ցցված վերջույթներով այդ միջատի երկարությունը հասել է 62.4 սանտիմետրի:
Նախորդ ռեկորդը պատկանել է Phobaeticus chani միջատին, որը 2008 թվականին հայտնաբերվել է Մալայզիայի ջունգլիներում, նրա երկարությունը կազմում է մինչև 56.7 սանտիմետր: Այն ներկայումս պահպանվում է լոնդոնյան թանգարանում: