Իսպանական լողափերը կրկին լավագույնն են ճանաչվել աշխարհում։ Այս մասին հայտնում է The Local-ը՝ հղում անելով Բնապահպանական և սպառողական կրթության հարցերով ասոցիացիային (ADEAC)։
2016 թվականին Իսպանիան գերազանցել է սեփական ռեկորդը. նրա լողափերը ստացել են 586 «կապույտ դրոշ»՝ 2015-ի 577-ի դիմաց։ Երկիրն առաջին տեղում է 1987 թվականից։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան՝ ստանալով ափի որակի 444 նշան։ Այնուհետև գալիս է Հունաստանը (430), Ֆրանսիան (400) և Պորտուգալիան (315)։
Ինչ վերաբերում է իսպանական լողափերին, ապա ամենամեծ թվով «կապույտ դրոշներ» է ստացել Վալենսիան՝ 125։ Այնուհետև գալիս են Գալիսիան, Կատալոնիան, Անդալուսիան և Բալեարյան կղզիները։