Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ու կիսապաշտպան Կարլոս Կասեմիրոն վերականգնվել են վնասվածքներից ու մարզվել ընդհանուր խմբի կազմում։ Այս մասին գրում է մադրիդյան ակումբի թվիթերյան էջը։
Անհատական ծրագրով են մարզվել Կոյլոր Նավասը, Gարեթ Բեյլն ու Դանիել Կարվախալը, որոնք դեռևս չեն վերականգնվել վնասվածքներից։
Վերջինները վնասվածք են ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում (1:0):