ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը հիասքանչ գոլ է խփել մարզման ժամանակ։ Հարձակվողը Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման ու խփել 34 գոլ։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտին Իբրահիմովիչը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա պայմանագրի ժամկետը լրանալու է հուլիսի 1-ին։