Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Բեյոնսեի ու Ջեյ Զիի ամուսնական ճգնաժամի վերաբերյալ ստացված հակասական լուրերի ֆոնին տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ զույգն ամեն դեպքում որոշել է կրկին փորձել ունենալ երկրորդ երեխա:
Միգուցե դա կարող է փրկել նրանց հարաբերությունները, ինչպես որ տեղի ունեցավ Մեգան Ֆոքսի ու Բրայան Օսթին Գրինի պարագայում: Բեյոնսեի ու Ջեյ Զիի ընկերները հայտնել են, որ զույգն արդեն իսկ հարթել է տարաձայնությունները և պատրաստ է քույր կամ եղբայր պարգևել իրենց դուստր Բլու Այվիին: