ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը սկսել է Երկրի ամենախորը վայրից՝ Մարիանյան իջվածքից այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների առցանց հեռարձակումը։ Հեռարձակումը կատարվում է վարչության կայքում և YouTube վիդեոհոսթինգում՝փոխանցում է The Guardian-ը։
Խաղաղ օվկիանոսում Մարիանյան իջվածքի խորությունը 11 կմ է, որն ավելին է, քան Էվերեստի բարձրությունը ծովի մակարդակից։ Իջվածքի ուսումնասիրմամբ ապրիլի վերջից զբաղվում է Okeanos Explorer նավը։ Ուսումնասիրությունը կշարունակվի մինչև հուլիս։