ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Բեյլը ստացել է ձայների 63%-ը։ «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի օգտին քվեարկել է հարցվածների 37%-ը։
Հիշեցնենք, որ Բեյլի հարվածից հետո գնդակը Ֆերնանդոյից անդրադարձով հայտնվեց «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասում։ Այդ գոլը միակն էր երկու խաղերում։ «Ռեալ»-ը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մայիսի 28-ին ուժերն է չափելու «Ատլետիկո»-ի հետ։