Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 185 հազար ներգաղթյալներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ ավելի քան 1,3 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ: Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա տվյալներով՝ հունվարի 1-ից մայիսի 6-ը ծովով Հին աշխարհ է ժամանել 184 հազար 887 մարդ, զոհվել կամ անհետ կորել է 1357 ներգաղթյալ:
Հունաստանում ափ է իջել 155 հազար 90 մարդ, Իտալիայում՝ 28 հազար 706, Իսպանիայում՝ 1063, Կիպրոսում՝ 28 ներգաղթյալ:
Իտալիա ուղևորվող ներգաղթյալների ու փախստականների հոսքն այժմ գերազանցում է Հունաստան ժամանողների հոսքը: ՄՄԿ-ն նշում է, որ ապրիլի 26-ից մինչև մայիսի 3-ը Իտալիա է ժամանել 1535, Հունաստան՝ 537 ներգաղթյալ։