Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ NASA-ն հանրային օգտագործման է հանձնել 56 տեխնոլոգիա, որոնք ավելի վաղ պաշտպանվել են գերատեսչության արտոնագրերով:
Այդ քայլն ընդունվել է տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնավոր բիզնեսին օգնելու համար: Հաղորդվում է, որ դրանք հանրային օգտագործման հանձնելը NASA-ի ավանդույթի շարունակությունն է:
NASA-ն ընդգծել է, որ դրանց կիրառումը կարող է դրականորեն ազդել տնտեսության զարգացման ու մարդկանց կյանքի որակի բարելավման վրա: