Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վերջին հնարավորությունը․ Ռոման Ամոյանը՝ Թուրքիայի ստուգատեսում

Մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանալու է ըմբիշների օլիմպիական վարկանիշային եզրափակիչ՝ 2nd OG World Qualifying Tournament մրցաշարը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական ուղեգրեր բաժին կհասնեն միայն եզրափակիչ մտած ըմբիշներին: Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեկան ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականից անդամերը օլիմպիական 6 քաշային կարգերից 4-ում արդեն նվաճել են օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը:

Օգոստոսի 5-21-ը Ռիո Դե ժանեյրոյի (Բրազիլիա) ամառային օլիմպիական 31-րդ խաղերում հանդես գալու պատվին հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից արդեն արժանացել են 2012 թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014 թ աշխարհի չեմպիոն, 2009 թ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), 2012 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), 2015 թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը (66 կգ), Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարում իրեն գերազանց դրսևորած Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Այս ոճում ՀՀ պատվիրակները առայժմ օլիմպիական ուղեգիր չեն նվաճել միայն 59 կգ և գերծանր՝ 130 կգ քաշային կարգերում: Ստամբուլում այսօր հունսհռոմեկան ոճի ըմբշամարտի մրցման 145 մասնակիցները 6 քաշային կարգերում կվիճարկեն 12 օլիմպիական ուղեգիր: Հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից մարզչական խորհրդի որոշմամբ ստուգատեսին մասնակցում է միայն բազմափորձ ու տիտղոսակիր Ռոման Ամոյանն (59 կգ), ով Ստամբուլում ելույթ կունենա մարզիչներ Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ: Երեկ՝ մայիսի 5-ին, կայացան հունահռոմեական ոճի ըմբշամարտի վեց՝ 59, 66, 75, 85, 98 և 130 կգ քաշային կարգերի մասնակիցների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Դրանց արդյունքներով մասնակիցները իմացան իրենց առաջին մրցակիցներին:

Բազմափորձ, 32-ամյա Ռոման Ամոյանին 1/16-րդ փուլում բավական բարդ ու դժվարին մրցակից է բաժին հանել: Նա մրցելու է 2012 թ օլիմպիական խաղերի մասնակից, 60 կգ քաշային կարգի մեծահասակների 2007 թ Եվրոպայի չեմպիոն, 2007-2008 թթ երիտասարդների աշխարհի չեմպիոն, տանտերերի ներկայացուցիչ Ռահման Բիլիչիի հետ: Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում հանդիպելու է Յանի Հապամաեկի, Ֆինլանդիա-Դիեգո Ռոմանելի, Բրազիլիա զույգի հաղթողի հետ: 59 կգ քաշային կարգի  24 մասնակիցների թվում են նաև  Ալբերտ Բաղումյանը (Իսպանիա), Ֆրունզե Հարությունյանը (Շվեդիա):

Իսկ ընդհանուր առմամբ այսօր պայքարի մեջ կմտնեն 7 երկիր ներկայացնող 10 հայ ըմբիշներ: Առավոտյան մրցահերթում Թուրքիայի ժամանակով ժամը 10-15-ը տեղի կունենան հունահռոմեկան ոճի ըմբշամարտի բոլոր 6 քաշային կարգերի որակավորման և սփոփիչ փուլերի գոտեմարտերը, իսկ ժամը 18-20-ը կանցկացվեն 6 քաշային կարգերի եզրափակիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում