Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան նվազել է նավթի գինը, ինչը կապված է իենի հանդեպ դոլարի փոխարժեքի աճի հետ:
Բացի դրանից՝ նավթի գնանկումը կապված է այն հաղորդումների հետ, որ Կանադայի մի շարք վայրերում դադարեցվել է նավթի արդյունահանումը: Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները նվազել են 1 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 44.56 դոլարի:
Իսկ ահա WTİ տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գները նվազել են 1.24 տոկոսով՝ մեկ բարելի համար կազմելով 43.77 դոլար: