Google ընկերության արհեստական ինտելեկտը պատրաստ է սեփական գեղարվեստական գիրք գրել: Այս մասին հայտնում է Buzz Feed News-ը:
Այս մասին հայտարարել է կորպորացիայի ինժեներ Էնդրյու Դեյը, որը զբաղվում է ինքնուսույց ծրագրերի ստեղծմամբ:
Ըստ նրա՝ բնական լեզուն ավելի լավ հասկանալու համար համակարգիչը մշակել է 2865 վեպ սիրո մասին:
Հետո արհեստական ինտելեկտը, օգտագործելով խորքային ուսուցման ալգորիթմներ, մարզվել է ինքնուրույն տեքստեր գրելու համար: Իր «ստեղծագործությունները» նա համեմատել է արդեն գոյություն ունեցող տեքստերի հետ՝ մշտապես բարելավելով գրավոր հմտությունները:
Դեյի խոսքով՝ համակարգիչն արդեն պատրաստ է լիովին ինքնուրույն ստեղծագործություն գրել: