Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 տարում Արկտիկայում զգալիորեն կրճատվել է ամառային բուսականության ծավալը:
Ինչպես վկայում են արբանյակային լուսանկարները, բուսական ծածկույթի գույնը ամռանը կանաչից փոխվում է դարչնագույնի ու մոխրագույնի:
ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության հաղորդմամբ՝ այդ ֆենոմենը կարելի է բացատրել Երկրի կլիմայի գլոբալ տաքացմամբ:
Վերջին տարիներին Արկտիկայում բուսականությունը դարձել է գերազանցապես դարչնագույն: Գարնանը հայտնվող տերևների քանակն էականորեն կրճատվել է վերջին տարիների համեմատ:
Ընդգծվում է, որ վերջին 30 տարում արկտիկյան կլիմայի ջերմացումը հանգեցրել է Կանադայի, Նորվեգիայի ու Ռուսաստանի բևեռային շրջաններում, ինչպես նաև Գրենլանդիա կղզում կանաչ բուսականության էական աճին, ինչն էլ առաջացրել է «կանաչ Արկտիկա» հասկացությունը: Վերջին տարիներին նույն շրջաններում նկատվում է հակառակ միտում: