Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Բաշար Ասադի կառավարությունը «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը օգտագործում է որպես Հալեպի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման արդարացում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք գիտենք, որ «Ջեբհաթ Ալ-Նուսրան» չի հանդիսանում կրակի դադարեցման մաս։ Սակայն մենք նաև լավ գիտենք, որ ռեժիմը «Ջեբհաթ Ալ-Նուսրան» օգտագործում է որպես արդարացում ընդդիմության խմբերին ուղղված հարվածներին»,- հստակեցրել է Թոները։
Դիվանագետն ընդգծել է, որ կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել խաղաղ բնակիչներին ու ընդդիմության ուժերին։